31-03-2015 09:18

Պետք է առաջնահերթություն դարձնենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին կզեկուցի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: 
«Այսօր Վիեննայում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսված բռնության և միջնորդական ջանքերի մասին զեկուցելու համար: Մենք պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնենք»,- գրել է նա: