06-11-2015 16:29

ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը.Ուորլիք.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դիտողություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խնդրահարույց ձևակերպումներով բանաձևի ընդունման հետ: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»,- գրել է Ուորլիքը: