ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել՝ վերջին օրերին հայ- ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ։
«Մենք դատապարտում ենք ԼՂ հակամարտության շրջանակում անմեղ քաղաքացիների միտումնավոր թիրախավորումը: Մենք հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի կողմնակից ենք»,- գրել է համանախագահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, իր նախորդ թվիթերյան գրառման մեջ Ուորլիքը տարածել էր արկի բեկորի լուսանկար։
«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է»,- գրել էր Ուորլիքը։
Բավ է պառակտվել