Բավ է պառակտվել
20-03-2015 11:33

Ուորլիքը դատապարտել է լարվածության աճը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում

 

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է լարվածության աճը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում: «Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունը ողբերգական է և խախտում է հրադադարի ռեժիմը: Մինչդեռ կողմերը մեղադրում են միմյանց, տվյալ գործողությունները վնասում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը», - գրել է Ուորլիքը Թվիթերում: