24-01-2015 08:52

Դադարեցրեք բռնությունը շփման գծում. Ուորլիք

 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: «Իմ կոչը նախագահներին հետևյալն է. դադարեցրեք բռնությունը շփման գծում և ստանձնեք բանակցությունները անցկացնելու պարտավորությունը», - նշել է Ուորլիքը  Twitter -ի իր էջում: Այսօր հայտնի է դարձել, որ առավոտյան ադրբեջանական կողմը հայկական դիրքերի վրա հարձակման փորձ է ձեռնարկել: Հայկական կողմից կան երկու զոհեր և մեկ վիրավոր: