Բավ է պառակտվել
23-03-2016 11:46

Ուորլիք. ԼՂ խնդրի վերջնական լուծումը ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին նպատակն է

ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական, երկարատև լուծումն է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար: Մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը:
Դեսպանը խոսել է նաև ԱՄՆ-ի կոնգրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված՝ Ռոյս-Շերման նամակի մասին։
ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաև շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։
 «Թեև վերջնական նամակը դեռ չենք տեսել, սակայն առաջարկները,  որ արվել են Էդ Ռոյսի կողմից, ստացել են ՄԽ համանախագահների աջակցությունը, այն պետք է աջակցություն ստանա բոլոր կողմերից: Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում»,- ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը: