03-12-2014 13:05

Ջեյմս Ուորլիքը՝ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մանրամասների մասին

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատմել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մանրամասները: «Ես՝ որպես ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, կարեւոր եմ համարում բոլոր կողմերի հետ ԼՂՀ կարգավորման հարցով քննարկումներ անցկացնելը»,- հայտարարել է Ուորլիքը՝ ի պատասխան ԱՊԱ-ի հարցին: «Մենք քննարկել ենք լարվածության թուլացման կարեւորությունը, որը ստեղծվել էր նոյեմբերի 12-ին շփման գծում կատարված միջադեպից հետո, եւ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռը: