Բավ է պառակտվել
03-06-2016 11:19

Նալբանդյանի հետ հիանալի քննարկում եղավ.Ուորլիք.

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հիանալի քննարկում է տեղի ունեցել Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի համանախագահը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։
Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար։