Բավ է պառակտվել
30-01-2015 12:11

Անօդաչուների կիրառումը սադրանք է.Ուորլիք

Շփման գծում անօդաչուների կիրառումը շփման գծի երկայնքով կամ հակառակ կողմում սադրանք է: Այդ մասին իր միկրոբլոգում հայտարարել է ԵԱՀԿ Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը: Նշենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանական ԶՈՒ-ն հայտարարել էր իբրեւ թե հայկական անօդաչուի կործանման մասին: Իր հերթին, պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը, եւ այն ներկայացնում է՝ որպես հայկական։ «Մեր արժանահավատ տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչուն։ «Ադրբեջանի գործընկերները շփոթվել են եւ շուտով այդ հարցի շուրջ նոր տեղեկություններ կհայտնվեն», - հայտարարել էր Հովհաննիսյանը: