26-10-2015 11:46

Համանախագահները կհատեն շփման գիծը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում են և կհանդիպեն ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարաի հետ, իսկ վաղը կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Լեռնային Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նրանք կհատեն շփման գիծը և կմեկնեն Ադրբեջան: Քննարկվող հարցերի շրջանը և Հայաստանում և Ադրբեջանում, նրա խոսքով, շատ են: Նրանք քննարկելու են հրադադարի խախտան դեպքերը, բռնությունների աճը սահմանին և ծանր զենքի օգտագործման հարցը: «Ծանր զենքի օգտագործումը սահմանին հանգեցնում է լարվածության մեծացմանը, իսկ մեր խնդիրն այն է, որ լարվածությունը թուլանա»,-ասաց Ջ. Ուորլիքը: