Բավ է պառակտվել
18-12-2013 11:52

Հայաստանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամ

Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացան Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով: