Բավ է պառակտվել
16-02-2015 10:39

Տիգրան Ուրիխանյանը՝ Արագած Ախոյանի ԲՀԿ-ից հեռանալու մասին

Լավ չէ, ճիշտ չէ, ինձ համար հասկանալի չէ: Այսպես գնահատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ԲՀԿ անդամ Արագած Ախոյանի` կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը: 
«Ես ոչ մի բանով դա պայմանավորելու կարիք չեմ տեսնում, ինձ համար բարոյական կարգերը միատիպ են, տրանսֆորմացիայի չեն ենթարկվում և ինձ համար դժվար ընկալելի է, այն ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա և նշեց, որ հանրությունը կտա իր գնահատականը: «Ես չէ, որ պետք է գնահատական տամ»,-ասաց: