29-11-2013 17:29

Ուկրաինան Վիլնյուսում չի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

 

Վիլնյուսում ավարտվել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի երկրների հետ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն: Ուկրաինան չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: "Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետը ուրբաթ առավոտն է", ավելի վաղ բազմիցս հայտարարել էին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ԵՄ-ում նախագահող երկիր Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը միաժամանակ հանդիպումներ է ունենում ԵՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցել են Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն,-հաղորդում է ITAR-TASS-ը: