Բավ է պառակտվել
12-04-2014 11:19

Ուկրաինայում հերթը հասավ պետական գույքին

 Ria.ru-ն՝ վկայակոչում է Նախարարների կաբինետի նախարար Օստապ Սեմերակին, տեղեկացնում է, որ Ուկրաինայի կառավարությունը կրճատել է իր քարտուղարությունը և սկսել է ծառայողական ավտոպարկի վաճառքը, բացի այդ, խորհրդատվություն է անցկացվել գործերի պետական կառավարումը ցրելու և դրա սեփականության մի մասն աճուրդի հանելու վերաբերյալ: Գործերի պետական կառավարումը բաժին է, որը զբաղվում է Ուկրաինայի նախագահի և նրա գրասենյակի, կառավարության, խորհրդարանի և այլ պետական մարմինների նյութատեխնիկական և սոցիալ-կենցաղային ապահովմամբ: Նախարար Սեմերակի խոսքերը մեջբերելով աղյուրը գրում է. «Ստորագրել եմ Ուկրաինայի նախարարների կաբինետի քարտուղարության 10 տոկոսով կրճատման մասին հրամանագիրը։ Կառավարությունը կրճատում է պաշտոնյաների ծախսերը: Մենք սկսել ենք ավտոմեքենաների վաճառքի գործընթացը: Մեքենաների ցանկը, որոնք մենք կվաճառենք աճուրդում, կտեղադրենք երկուշաբթի կառավարության կայքում»: