29-03-2014 09:18

Ուկրաինայի հայերի միությունը հանդես է գալիս հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության

Օդեսայում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության խորհրդաժողովը, ուր համատեղ հայտարարություն է ընդունվել, որում մասնավորապես ասվում է.
«Ուկրաինայի հայերի միությունը միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Ուկրաինայում ապրող հայերի շահերը, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են: Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի օրենսդրության շրջանակում գործող հասարակական կազմակերպություն է: Այդ պատճառով էլ մենք իրավունք չունենք մեկնաբանել ՀՀ ևւ ՌԴ նախագահների զրույցը: Մեր դիրքորշումը երկրի, և մասնավորապես` Ղրիմի քաղաքական իրավիճակի մասին մնում է անփոփոխ: Ուկրաինայի հայերը խորապես ցավում են երկրում իրավիճակի սրացման պատճառով և գոյություն ունեցող խնդիրները խաղաղ լուծելու կոչ անում: Ուկրաինայի հայերի միությունը հանդես է գալիս հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության: Սրված հակամարտությունները պետք է լուծվեն ներպետական կառուցողական երկխոսության միջոցով` հաշվի առնելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիների շահերը:
Մենք դատապարտում ենք Ուկրաինայի հայերի միության կազմակերպություն-անդամների գործողությունները և հայտարարությունները` ցանկացած միակողմանի որոշում ընդունելու վերաբերյալ, որը համաձայնեցված չէ Ուկրաինայի հայերի միության հետ:
ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմը աջակցում է Ուկրաինայի հայ համայնքի պահպանմանը, կատարելով իր առաքելությունը` աղոթում Ուկրաինայի բոլոր մարզերում և Ղրիմում իրավիճակի կայունացման համար:
Մենք, ինչպես ևւ Ուկրաինայի ժողովուրդը, սգում ենք երկրում կատարվող իրադարձությունների ընթացքում գրանցված զոհերի մահը, որոնց շարքում կա նաև երկու հայ: Մենք շարունակոմ ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին` մեզ չհեռացնելով էթնիկ ուկրաինացիներից և Ուկրաինայում ապրող մյուս ժողովուրդներից»: