19-09-2014 11:29

ԱՄՆ-ն Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ դաշնակցի կարգավիճակ չի տրամադրի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ դաշնակցի կարգավիճակ տրամադրելու առաջարկը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
CNN-ի թղթակցի հարցին՝ Ուկրաինան ստացա՞վ արդյոք ցանկալի կարգավիճակը, Պորոշենկոն պատասխանել է. «Նա ասաց «ոչ», մենք արդեն ունենք հատուկ կարգավիճակ»:
Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համագործակցությունն այսօր զգալիորեն գերազանցում է իր ակնկալիքները և «զգալիորեն բարձր է, քան պահանջում է ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակը»:
Պորոշենկոյի խոսքով՝ Ուկրաինան դեռ չի մտել ՆԱՏՕ-ի կազմ քաղաքավարությունից ելնելով, սակայն նման հեռանկար նախատեսվում է:
Պորոշենկոն հինգշաբթի այց է կատարել ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ է վարել նախագահ Օբամայի հետ, ինչպես նաև հանդես է եկել ամերիկացի կոնգրեսականների առաջ: