06-09-2014 10:04

Ուկրաինայում ընթացող զորավարժությունները կապված չեն ճգնաժամի հետ

«Արագ եռաժանի» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Յավորով քաղաքում (Լվովից մոտ 50 կմ արևմուտք), կապված չեն ուկրաինական ճգնաժամի հետ: Հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:

«Զորավարժությունները պատասխան միջոցառում չեն Ուկրաինայում ընթացիկ իրադարձություններին: Դա այն է, ինչ մենք անում ենք ամեն տարի»,- ասել է Հարֆը:

Հիշեցնենք, որ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր պետությունների շուրջ 1000 զինծառայողներ: Մանևրումները ծրագրված են սեպտեմբերի 16-26-ը: