05-09-2014 12:23

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը կարող է կարգավորվել քաղաքական ճանապարհով. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը կարող է կարգավորվել քաղաքական ճանապարհով և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացմամբ, գրում է RIA Novosti-ն։

«Մենք համարում ենք, որ լավագույն ճանապարհը դեպի առաջ կլինի քաղաքական լուծումը։ Այդպիսի քաղաքական լուծմանը նպաստելու համար, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն պատասխանի, եթե Ռուսաստանը այսուհետև էլ ներխուժի Ուկրաինա, տնտեսական պատժամիջոցների ընդլայնմամբ և ուժեղացմամբ, որոնք խիստ կվնասեն ռուսական տնտեսությանը և կմեկուսացնեն Ռուսաստանին»,- ասել է Ռասմուսենը լրագրողներին՝ պատասխանելով ճգնաժամի լուծման ուղիների մասին հարցին։