09-08-2014 10:11

Ուկրաինան ՌԴ-ի դեմ դատական հայց կներկայացնի

Ուկրաինան սկսել է ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց ներկայացնելու գործընթացը՝ Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի կողմից ահաբեկչությունը ֆինանսավորելու մեղադրանքով:
Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Մենք անվիճելի ապացույցներ ունենք այն մասին, որ Ռուսաստանը զենքով, տեխնիկայով և ֆինանսներով աջակցում է վարձկաններին: Ուկրաինան սկսել է ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու գործընթացն ընդդեմ Ռուսաստանի՝ ահաբեկչության ֆինանսավորումն արգելող միջազգային կոնվենցիան խախտելու համար»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն արդեն սկսել է գործընթացն ու համապատասխան նոտան է հղել Ռուսաստանի դաշնությանը:
«Դրանից հետո մենք կպահանջենք արբիտրաժ ձևավորել»,-ընդգծել է Պետրենկոն՝ նշելով, որ նախադատական գործընթացը կտևի մինչև 7 ամիս: