22-09-2014 16:00

Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարում

Ուկրաինան շարունակում է ռազմական ոլորտում ակտիվ համագործակցել Ադրբեջանի հետ: «Ուկրօբրոնպրոմ» պետական կոնցեռնի գիտատեխնիկական վարչության պետը haqqin.az-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է ուկրաինական արտադրության զենքով: Նշենք, որ այն հաջողությամբ անցել է փորձարկումները «Ուկրաինայի հարավ-արեւելքի հակաահաբեկչական գոտում»:
՛՛Ադրբեջանը մանրակրկիտ ուսումնասիրում է ուկրաինական զենքի ցանկացած մոդիֆիկացիա: Բաքվին հիմնականում հետաքրքրում է այն սպառազինությունը, որը հաջողությամբ փորձարկվել է՛՛:
Մենք ադրբեջանական կողմին տարբեր տեսակի նռնականետներ, ականանետներ ենք ներկայացրել, ինչպես նաեւ համազարկային կրակի համակարգեր: Մենք ցույց ենք տվել մի գնդացրա-նռնականետային համակարգ, որը նախատեսված է կենդանի ուժ, տրանսպորտային միջոցներ եւ ցամաքային օբյեկտներ ոչնչացնելու համար՛՛,-նշել է նա:
Բաքվի գործընկերներին ցուցադրբել են ականանետներ` մինչեւ 1000 մ-ից օդային թիրախների վրա կրակելու հնարավորությամբ: Ընդ որում աշխատանքն իրականացվում է հեռակառավարմամբ` մինչեւ 50 մ հեռավորության վրա:«Ուկրօբորոնպրոմը» Ադրբեջանին առաջարկում է այսօր ունեցած բոլոր նորույթները. «ԲՄՊ-4, ինքնագնաց ականանետ, ինչպես նաեւ մեր հպարտությունը` «Օպլոտ» մարտական տանկը», - ասել է նա:
Այսպիսով, Ուկրաինան Ադրբեջանին համալրում է գործողության մեջ «փորձարկված» սպառազինությամբ, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում զինված պայքարի դեպքում: