09-06-2014 09:36

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար. Ռասմուսսեն

«Մեր դռները միշտ էլ բաց են եվրոպական ժողովրդավարական պետությունների համար, որոնք համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։ Դեռևս 2008-ին Բուխարեստում գագաթնաժողովի ընթացքում մենք որոշել էինք, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե ցանկանա և համապատասխանի անհրաժեշտ պայմաններին։ Մինչդեռ Ուկրաինան որոշել էր դաշինքից դուրս մնալ։ Մենք լիովին հարգում ենք դա։ Մենք կշարունակենք համագործակցությունն Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակում, որն արդեն գոյություն ունի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, գրում է Обозреватель-ը։ Վերջինս նաև նշել է, որ դաշինքը չի ընդունում Ղրիմի անեքսիան և համարում է այն անօրինական։ «Մենք չենք ընդունում Ղրիմի անեքսիան։ Դա անօրինական անեքսիա է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ ենք տեսնում եվրոպական երկիր, որն ուժով երկիր է խլում։ Դա կտրուկ փոխել է անվտանգության իրավիճակը Եվրոպայում»,- ասել է Ռասմուսենը։