25-07-2016 11:16

Շուրջ 10 օր «Սասնա ծռեր»-ն արյան ծարավով ձգտում է նախագահի աթոռին

Մենք հայրենասեր, համախմբված, միասնական ու եղբայրասեր ժողովուրդ ենք: Այսպես էի կարծում, չէ ավելի շուրտ վստահ էի, բայց վերջին օրերին սկսել եմ կասկածել արյո՞ք մենք պահպանում ենք մեր հայ լինելու դեմքը: Ո՞րն է նպատակն այս ամենի. հերթական աթոռակռիվն է, թե՞ իրապես հայրենասիրական նկրտումներ կան: Այնուամենայնիվ ինչ նպատակներ էլ լինեն հիմքում մի բան հստակ է, մենք իրավունք չունենք արյուն թափելու ու բռնություն կիրառելու: Աշխարհի փորձը ևս ապացուցում է, որ արյունահեղությունը ոչ ոքին բարիք չի բերել: Ասուլիսներում կամ հանրահավաքներում կարմիր գծի պես պտտվում է ապստամբելու գաղափարը, որին, ինչեպես «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն են պնդում պետք հասնել ամեն գնով: Ի՞նչ է մենք այնքան բարեկեցիկ ենք,որ կարող ենք հարյուրավոր զոհեր տալ: Միևնույն ժամանկ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «Գնամ էս կողմ` մերոնք են, գնամ էն կողմ` էլի մերոնք են, չէ, ավելի լավ ա՝ ըսենց էլ մնամ»: Թե ինչ են ուզում իրականում ապստամբները եզրակացրեք ինքներդ: Մանարմասները տեսանյութում.

 

Տաթև Առաքելյան