15-04-2016 13:09

Մեզ սպառնացող «Իսլամական պետությունն» Ադրբեջանն է. ինչպե՞ս պայքարել նրա դեմ

«Աշխատանքային գործունեությամբ պայմանավորված՝ պարբերաբար հետևելով ադրբեջանական լրահոսին՝ գրեթե ամեն օր հանդիպում եմ տարաբնույթ, ոճրագործությունների, սպանությունների այնպիսի նկարագրությունների, թե ինչպես հայրը կացնով սպանեց որդուն, ամուսինը դանակի 30 հարվածով՝ կնոջը, եղբայրը բռնաբարեց քրոջը, որդին՝ մորը և այլն»,-news,gisher.ru-ի հետ զրույցում  նշեց  արաբագետ Արմեն Պետրոսյանն ու հավելեց. «Նման զարհուրելի իրականությունը միանշանակ խոսում է ադրբեջանական հասարակության բարոյահոգեբանական ամենացածր մակարդակի, այդ հասարակությունում տիրող գաղափարական վակուումի մասին, որը լցնելու համար ալիևյան բռնատիրական վարչակարգը միակ նպատակաուղղված ամենապարզունակ եղանակն է ընտրել՝ ատելությունը, թշնամանքը, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ»:  Փորձագետխ համոզմամաբ՝ ամենազավեշտալին, բայց նաև սթափեցնողը, թերևս, այն իրողությունն է, որ նույն այդ գաղափարախոսությունը պետական ինստիտուտներից բացի օգտագորվծվել և այսօր էլ շարունակվում է տեղ գտնել նաև ադրբեջանական հոգևորականության կրոնագաղափարական քարոզչության մեջ. «ադրբեջանական իսլամում» «ջիհադի» հասկացությունը հիմնավորվում է Հայաստանի դեմ «սրբազան պատերազմ» մղելու քարոզներում, «շահիդի» գաղափարը՝ հայկական զինուժի դեմ մարտերում «զոհվելու» հնարավորությամբ: «Ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում, երբ ականատես եղանք Թալիշ գյուղի տարեց բնակիչների, հայ զինվորների, նրանց դիերի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, իսլամական ծայրահեղականների գործելաոճին հարիր հայ զինվորի գլխատման, զանգվածային ցուցադրման և նման բազմաթիվ այլ տեսարանների, ավելի քան ապացուցվեց այն իրողությունը, որ մեր «Իսլամական պետությունն» Ադրբեջանն է»,-նշեց արաբագետը: «Սեփական ազգակցին, հարազատին անմարդկային կերպով կյանքից զրկելու ընդունակ ադրբեջանցի թյուրքը պատրաստ է ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնել իր դեմ կանգնած հայի նկատմամբ, համոզվեցինք, որ քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը պարզապես ադրբեջանցու տեսակն է, ադրբեջանցիները ռամիլ սաֆարովներ են»,-ասաց Արմեն Պետրոսյանը և շարունակեց, որ այսօրվա սերունդը թշնամուն մարտադաշտում հակազդելուց բացի, մի շատ կարևոր ու այսօրեական գործառույթ էլ ունի՝ ապագա սերունդներին ամենայն մանրամասնությամբ ուսուցանել հայոց պատմությունը, ճանաչել տալ՝ ով է թյուրքը, սերմանել նրանց մեջ մշտարթուն զգոնություն և աչալրջություն, միևնույն ժամանակ նաև սովորեցնել և փոխանցել թշնամու դեմ պայքարի ամենազորեղ զենքն՝ ուժեղ, կազմակերպված պետություն և բարձր բարոյահոգեբանական վիճակի հասարկություն ունենալու մշտական հրամայականը:

Տաթև Առաքելյան