Բավ է պառակտվել
03-08-2016 10:12

Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են

ՊՊԾ գունդը զավթած զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են: Դատարանը կալանքի վերաբերյալ միջնորդությունները քննել է գիշերվա ընթացքում:

«Բոլորի նկատմամբ էլ ներկայացված կալանքի միջնորդությունները բավարարվեցին: Մենակ վերջին երկուսինը չհասցրեցի լսել, որոնցից մեկը տղաներին հաց տարած Աշոտ Սարգսյանն է»,- ասաց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով, դատական նիստին ներկա է եղել Արայիկ Խանդոյանը:

«Ինքն ասաց, որ չի ընդունում իր նկատմամաբ առաջադրված մեղադրանքները, ինքը շատ կարճ, բայց դիպուկ բան ասեց. «Ես ավել, սավոկը վերցրել էի, որպեսզի աղբը մաքրեի»,-փոխանցեց Խանդոյանի շահերի պաշտպանը:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նույն մեղադրանքներն են առաջադրվել նաև Վարուժան Վարուժան Ավետիսյանին: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: