Բավ է պառակտվել
02-12-2015 19:21

Բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են շարժվել դեպի ԿԸՀ–ի շենք

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները նախատեսում են շարժվել դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։ «ԿԸՀ–ի շենքի մոտ մենք կարտահայտենք մեր բողոքը», – հանրահավաքի ժամանակ ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը` Անդրեաս Ղուկասյանը։ Ցուցարարները դիմեցին քաղաքացիներին` խնդրելով իրենց տրամադրել վրաններ, վերմակներ, ներքնակներ, նավթավառներ։ Նախօրեին երեկոյան «Նոր Հայաստան» ճակատը հանրահավաքների շարք սկսեց` դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումները տապալելու, իսկ հետագայում իշխանափոխության հասնելու նպատակով։ Ակցիայի ընթացքում գրանցվել են քաշքշուկներ ոստիկանների և ցուցարարների միջև, իսկ կեսգիշերին մոտ ընդդիմադիրներն Ազատության հրապարակում պաստառներից կառուցեցին ինքնատիպ վրաններ և հայտարարեցին անժամկետ նստացույց անցկացնելու մասին։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։