09-02-2015 15:55

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել Արտակ Խաչատրյանի առևանգիչներին

Հայաստանի կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հայտնաբերել «Կասեցում» շարժման ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին, հայտարարել է երկուշաբթի լրագրողներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ինչպես հայտնել են Հայաստանի Քննչական կոմիտեում, փետրվարի 7-ին՝ 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ առևանգել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Պատահարը տեղի է ունեցել Երևանում գտնվող «Ծղոտներ» զվարճական կենտրոնի մոտ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առևանգման և ծեծի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 մասի 1 կետով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից կատարված մարդու առևանգում): Տվյալ պահին Արտակ Խաչատրյանը գտնվում է հիվանդանոցում, նրաառողջական վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր: «Ժողովրդի պահանջը կայանում է կատարված հանցագործության լիարժեք և հնարավորինս օպերատիվ բացահայտման մեջ», - ասել է Օսկանյանը: Նրա խոսքով՝ ԲՀԿ անդամները մեղադրում են իշխանություններին «Կասեցում» շարժման ակտիվիստի վրա գործած հարձակման մեջ: «Մենք հակված ենք կարծել, որ (հարձակումը) կազմակերպված է իշխանությունների կողմից, քանի որ այդ առաջին դեպքը չէ, որը դառնում է իշխանությունների քաղաքականությունից դժգոհ մարդկանց լռեցնելու յուրօրինակ փորձ», - ասել է Օսկանյանը: «Կասեցում» շարժման մասնակիցները, որի անդամն է հանդիսանում Արտակ Խաչատրյանը, հանդես են գալիս «Շրջանառության հարկի մասին» օրենքի վփոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար պարտադիր մի շարք կետերի դեմ: Բողոքի ակցիաների արդյունքում Հայաստանի խորհրդարանը կառավարության առաջարկության համաձայն հետաձգել է տվյալ փոփոխությունների կիրառումը մինչև 2015 թվականի հուլիս: Օսկանյանը ընդգծել է, որ եթե քննության ընթացքում պարզվի, որ իշխանությունները առնչություն չունեն կատարված հանցագործությանը, բողոքի ակցիայի մասնակիցները կհրաժարվեն իրենց կասկածներից և կդադարեցնեն բողոքի ակցիաները: Դատապարտելով իր համակուսակցի ծեծը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ հանցագործությունը կհաջողվի բացահայտել հնարավորինսսեղմ ժամկետներում միայն ժողովրդական լայն զանգվածների պահանջների ճնշման շնորհիվ: Հայաստանի կառավարության շենքի մոտ երկուշաբթի հավաքվել էին մի քանի տասնյակ մարդ, ովքեր դատապարտում են ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա կատարած հարձակումը: Ակցիայի մասնակիցները որոշել են շարժվել դեպի ոստիկանություն, սակայն իրավապահները փակել են դեպի Նալբանդյանի փողղց տանող ճանապարհը: Կիրակի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է, որ «դա լկտի և ցինիկ մարտահրավեր է քաղաքական ուժերին և հասարակությանը ուղղված»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ակնհայտ է, որ «կատարվածի համար պատասխանատվությունը կրում է երկրի քաղաքական ղեկավարությունը»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիբերալ ուղղվածությամբ կենտրոնամետ քաղաքական ուժ է և կազմավորվել է 2004 թվականին: 2012 թվականի մայիսի 6 –ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունը ունի քանակությամբ երկրորդ խմբակցությունը՝ 131-ից 36 պատգամավորական մանդատ: Կուսակցության նախագահն է խոշոր հայ գործարար Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստանը» կազմում էր Հայաստանի իշխող կոալիցիայի մասը 2007-ից մինչև 2012 թվականը: Այժմ ԲՀԿ-ն հանդես էգալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ: