Բավ է պառակտվել
06-05-2014 13:24

Լավրովի մասնակցությունը Եվրոխորհրդի նիստին անվանել են "հույսի նշան"

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին կմասնակցի Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի նիստին, որը կանցնի Վիենայում: Ինչպես նշում է գերմանական մամուլը, ռուսաստանյան դիվանագետի Ավստրիայի մայրաքաղաքում հայտնվելու փաստը արդեն իսկ որոշ հույսեր է ներշնչում ուկրաինական հակամարտությունը հարթելու առումով:
Մայիսի 6-ին Վիենայում տեղի կունենա Եվրոխորհրդի արտգործնախարարների ամենամյա անդիպումը: Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, ՌԴ արտգործնախարարը կմասնակցի "Եվրոխորհրդի արժեքները և կայունությունը Եվրոպայում. արդի մարտահրավերները" թեմայով քննարկմանը: Այդ քննարկման գլխավոր թեման կարող է դառնալ ճգնաժամը Ուկրաինայում:
"Միայն այն փաստը, որ Լավրովը ընդհանրապես ժամանել Ավստրիայի մայրաքաղաք կարելի է հույսի նշան համարել: Չէ՞ որ դրանից մի քանի ժամ առաջ ժամանանել է նաև Ուկրաինայի արտագործնախարարը: Ինչպես և Լավրովը նա կմասնակցի վաղը կայանալիք Եվրոխորհրդի նիստին", - նշվել է ARD գերմանական եռուստաալիքի եթերում:
"Մենք ժամանել ենք ներկա իրավիճակից ելք գտնելու նպատակով, լարվածության դեէսկալացիայի ընթացքը սկսելու համար", - նշել է ալիքին տված իր հարցազրույցում Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան:
Գերմանական մամուլը չի բացառում նաև, որ այսօր կարող է կայանալ դիվանագետների երկկողմ հանդիպումը: Ընդհանուր առմամբ Եվրոխորհրդի նիստին կմասնակցի 30-ից ավելի արտգործնախարար:
"Այո: Մենք դատապարտում ենք Ռուսաստանի վարքը, Ղրիմի անեքսիան, ինչպես նաև Ուկրաինայում անկայունության մեջ երկրի ներդրումը: Այնուամենայնիվ, երբ դատապարտվում է ինչ-որ մեկի վարքը, որևէ որոշման անհրաժեշտություն է առաջանում", - նշել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Քուրցը:
Նիստից առաջ Եվրոխորհրդի նախագահ Թուրբյորն Յագլանդը նաև դիմեց բոլոր մասնակիցներին Ուկրաինայում լարվածության դեէսկալացիայի սեփական ներդրումը կատարել "խոսքով և քայլերով":