Բավ է պառակտվել
15-06-2015 11:41

ՀՀ-ի մասնակցությունը Բաքվի խաղերին համագործակցության հնարավորություն է.Ուորկլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  պատասխանելով հարցին՝ ի՞նչ տպավորություն ստացաք Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողության ժամանակ, երբ հանդիսատեսը սուլոցներով դիմավորեց հայ մարզիկներին, ասաց. «Թեպետ հանդիսատեսի շարքերում կային մարդիկ, ովքեր լավ չընդունեցին հայ մարզիկներին, սակայն Հայաստանի մասնակցությունն այս խաղերին կողմերի համար համագործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Հուսով եմ, խաղերի հետագա ընթացքում ապահովված կլինի օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը: Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք-կողքի ապրել»: