Բավ է պառակտվել
28-02-2015 14:01

Եվրամիությունը ցնցված է Նեմցովի սպանությունից

Եվրամիությունը ցնցված է Մոսկվայում փետրվարի 28-ի գիշերը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից եւ կոչ է անում արագ ու անաչառ կերպով հենաքննություն իրականացնել: Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Մենք ցնցված ենք տեղի ունեցածից: Մենք մտածում ենք նրա հարազատների ու մտերիմների մասին: Կոչ ենք անում արագ ու անաչառ կերպով հետաքննություն իրականացնել եւ սպասում ենք, որ հանցագործները կգտնվեն ու կկանգնեն դատարանի առջեւ»,-լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Քաղաքական գործիչը տեղում մահացել է: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով: