Բավ է պառակտվել
18-12-2015 12:43

Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սու-24-ը Թուրքիայի սահմանը չի խախտել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանն անհրաժեշտ փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Դրոնովը: 
«Այս պահին մենք ապացույցների բազա ունենք, որոնք ցույց են տալիս, որ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը չի խախտել»,-ասել է Դրոնովը՝ ՌԴ ՊՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում: 
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական F-16 կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ հարված հասցրեց ռուսական Սու-24 ինքնաթիռին և կործանեց այն: 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը «թիկունքից հարված» է որակել։ 
Միջադեպից հետո ՌԴ ղեկավարը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: