Բավ է պառակտվել
12-10-2016 13:19

ՌԴ-ն զիջումների չի գնա ղարաբաղյան հարցում Թուրքիայի հետ մերձեցման ֆոնին.փորձագետ

Ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մոսկվայի համար, այդ իսկ պատճառով այն պատրաստ չէ զիջումներ անել Անկարային ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, կարծում է «Եփրատ» կենտրոնի ղեկավար, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Հարավային Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախման գոտի է: Ռուսաստանի համար այս տարածաշրջանը ռազմավարական կարևորություն ունի, այդ իսկ պատճառով այն պատրաստ չէ զիջումների գնալ կարևորագույն հարցերում: Որոշակի քայլեր կլինեն, սակայն ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից արմատական փոփոխություններ ակնկալել պետք չէ», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը և Թուրքիան կարող են անդրադառնալ ղարաբաղյան հարցին միայն երկկողմ հարաբերությունների վերջնական կայունացումից հետո:

«Այս պահին նրանք ավելի առաջնահերթ և կարևոր հարցել ունեն, որոնց քննարկումից հետո հնարավոր է ակտիվացում ղարաբաղյան հարցում: Հարաբերությունների բարելաման ներկա փորձերում հարկավոր է առանձնացնել մի քանի հիմնական ուղղություն` տնտեսական, էներգետիկ և քաղաքական, հատկապես, սիրիական կոնֆլիկտի համատեքստում», - ասաց Պետրոսյանը:

Թուրքագետն անիրատեսական է համարում, որ այս փուլում Ռուսաստանը և Թուրքիան փոխըմբռնման կգան սիրիական հարցի շուրջ, քանի որ երկու պետություններն էլ փոխբացառող քաղաքականություն են վարում:

«Ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ դրական դինամիկան, կարծում եմ, կշարունակվի, ակնհայտ են նաև սիրիական հարցում ընդհանուր գծեր գտնելու փորձերը: Սակայն այս հարաբերություններում լոկոմոտիվը կլինի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը», - ընդգծեց Պետրոսյանը: