Բավ է պառակտվել
02-07-2014 13:33

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնում է ազգությամբ թուրք Ռագըբ Զառաքոլուն

Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփվել են այս գրքերի մեջ: Հետաքրքրականն այն է, որ ՛՛Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՛՛ գրքի հրատարակմամբ և ամբողջ աշխարհում տարածելով մտահոգված է ազգությամբ թուրք Ռագըբ Զառաքոլուն: Նա նշեց, որ ի սկզբանե Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը բավականին բարդ է եղել, քանի որ ինչպես իշխանություններն, այնպես էլ հասարակությունը չէր ընդունում նման գաղափարախոսություն: Սակայն Զառաքոլուն փաստում է, որ գրքում զետեղված է 1916 թ-ի հավաքված վերապրողների վկայությունները, դրանք չեն կարող անտեսվել, քանի որ ակնհայտ են պատմական իրադարձությունները:

Gisher.news-ի հետ զրույցում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ վաղը այս գրքի թուրքերեն թարգմանության շնորհանդեսն է լինելու: Գրքի թարգմանությունը և տպագրությունը բավականին օպերատիվ եղավ ի շնորհիվ Վան ՀԿ: Գրքում զետեղված է շուրջ 600 դառը հիշողություն, որոնք հետագայում թարգմանվելու են գերմաներենով, իտալերենով, ֆրանսերենով և ռուսերենով: Սկզբնական շրջանում թուրքական իշխանությունները Զառաքոլուին հայկական քարոզչության համար անգամ 5 ամսով կալանավորել է, իսկ այժմ իրեն ճնշում են ոչ թե օրենքի սահմանում, այլ տնտեսապես, պարզապես անհնար դարձնելով գրքի տարածումը:
Սակայն նա նշում է, որ այսօր ինտերնետ հասանելիության շնորհիվ հնարավոր է դառնում գրքում զետեղված իրական փաստերը տարածել աշխարհով մեկ:
Զառաքոլուի համար այս պայքարը պատվի խնդիր է: Նա հիշում է , թե ինչպես է կնոջ հետ միասին ամբողջովին միայնակ պայքարել թուրք հասարակության մեջ: Լուսավոր կետ այդուհանդերձ կար, Պոլսի ամենաբարոյական մարդկանցից մեկը, Հրանտ Դինքը նրա կողքին էր: Այսօր արդեն հիշում է, թե ինչպես Դինքը անօրինական ճանապարհով հայոց ցեղասպանության փաստերի մասին պատմող գիրքը տարածել է Թուրքիայում: Նա խոստանում է, լուսահոգի կնոջ հետ սկսած պայքարը շարունակելու է: