23-07-2014 14:52

Թուրքերը ցանկանում են պայքարել Իգդիրում հայկական դրոշը բարձրացնողների դեմ

Հայստանի հետ սահմանակից Թուրքիայի Իգդիր քաղաքում տեղակայված եւ ադրբեջանա-թուրքական ազգայնականների կողմից ֆինանսավորվող ASIMDER կոչվող հակահայկական կառույցը կոչ է արել թուրքական իշխանություններին Կարսում եւ Վանում ազատ շրջող եւ Հայաստանի դրոշը պարզող զբոսաշրջիկների դեմն առնել։

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը դիմել է Կարսի եւ Վանի իշխանություններին և բողոքել, թե ինչու են նրանք թույլ տալիս, որ Հայաստանից ժամանած խմբերը Կարսի բերդում, Վանի Աղթամար կղզում Հայաստանի հիմնը երգեն եւ Հայաստանի դրոշը բարձրացնեն։

«Ով է հայերին այդ վստահությունը տվել, որ ձեռքերը թափ տալով շրջում են Կարսի եւ Վանի փողոցներում։ Եւ վերջում եղավ սարսափելին՝ Հայկական սփյուռքի եւ հայկական լոբբի աջակցած գործողությունը իրականություն դարձավ Կարսի բերդում։ Հայաստանից եկած խմբի անդամները Կարսի պարիսպների վրա Հայաստանի դրոշն են բացել եւ Հայաստանի հիմնը երգել։ Նույն բանը նրանք արել են Վանում։ Սրա դեմ պետք է միջոցառումներ ձեռնարկել եւ դեմներն առնել»,-ասել է Գյուքսել Գյուլբեյը։