18-09-2014 11:16

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը խոստացել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել Ջոն Բասսը:
Ըստ թուրքական Milliyet-ի՝ ԱՄՆ Սենատում քվեարկության մասնակցող 100 սենատորներից 98-ը քվեարկել են Ջոն Բասսի օգտին: Ջոն Բասսին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին էր առաջարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ջոն Բասսն իր թեկնածության առաջադրումից հետո հայտարարել էր, թե պաշտոնավարման ընթացքում աշխատելու է Թուրքիա-Հայաստան, Թուրքիա-Իսրայել եւ Թուրքիա-Կիպրոս հարաբերությունների կարգավորման համար:
Նշվում է, որ 50-ամյա Ջոն Բասսը դիվանագիտական կարիերան սկսել է 1988-ից:
Զբաղեցրել է կարեւոր պաշտոններ ճգնաժամային գոտիներում: 2009-2012 թվականներին հանդիսացել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը: