Բավ է պառակտվել
01-09-2014 14:03

Ադրբեջանի հետ միասին Թուրքիան կպայքարի «Հայոց ցեղասպանության» դեմ. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության թղթակցի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Հորինված «Հայոց ցեղասպանության» դեմ մենք միասին կպայքարենք»:
Հարցին, թե որպես նախարար՝ ինչ ուղերձ նա կհղի Ադրբեջանին, Չավուշօղլուն պատասխանել է. «Ադրբեջանը կարող է վստահ լինել՝ ես նույնքան ջանքեր կներդնեմ, որքան և Ադրբեջանի արտգործնախարարը: Բոլոր հարցերում մենք կմիավորենք մեր ուժերը»:
Լրագրողը նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ հայերը կրկնապատկելու են Թուրքիայի վրա ճնշումը, և հարցրել է, թե ինչ է մտադիր անել նախարարը: Վերջինս պատասխանել է, որ «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պայքարելու «հայերի ցեղասպանության» դեմ»: