Բավ է պառակտվել
04-07-2014 20:28

Թուրքիան ձևականորեն ինչ որ քայլեր կձեռնարկի 2015-ի նախօրեին.Կիրո Մանոյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի նամակին, նշեց, որ այդ հոդվածը թուրք մտավորականների կողմից տարիներ շարունակ արտահայտվող միտք է, որ ինչ-որ բան արել է թուրք պետությունը, բայց հայերն էլ պետք է հասկանան, որ սա պատմության խեղաթյուրում է, քանի որ այնպես չէ, որ հայերն են մեղավոր թուրքերին պատահած խնդիրների համար:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից՝ մինչև սեպտեմբեր հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություններին՝ Մանոյանն արձագանքեց. «Թուրքիան նույն քաղաքականությունն է վարելու. կլինեն ձևական քայլեր, թե իբր քայլեր արվում են Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում: Պետք չէ զարմանալ, որ ինչ-որ քայլեր կարող են Թուրքիայի կողմից կատարվել: Թուրքիան ցանկացած քայլի կարող է դիմել 2015-ի նախօրեին՝ պարզապես ցույց տալու Արևմուտքին, որ ինչ-որ գործընթաց կա Հայաստանի հետ»: Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթին ու ասաց. «Դա Ադրբեջանի համար ոչ թե դրական քայլ էր, այլ ընդհակառակը՝ պարտություն»: Ի պատասխան Ֆրանսիայի նախագահի` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Բաքվից հնչող «հավելյալ կոնկրետության» պահանջի հայտարարություններին` Կիրո Մանոյանն արձագանքեց. «Դա Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրում և խուսափում է: Պարզապես չգիտեն` այս անգա՞մ ինչ պիտի ասի Ալիևը»: Պարոն Մանոյանը նաև որոշ դիտարկումներ ներկայացրեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու կապակցությամբ: Նա նշեց. «Ոչ ոք իրատեսորեն չի ակնկալում, որ Արցախը Հայաստանի հետ է միանալու ԵՏՄ-ին: Մտահոգությունն այն է`արդյոք ՀՀ-ի և Արցախի հարաբերությունները փոխվելո՞ւ են: Եթե այո, ապա մեզ այդ միությունը պետք չէ: Պետք է հստակեցումներ մտցվեն»: