Բավ է պառակտվել
05-05-2014 10:47

Թուրքիան նախկինի պես խոչընդոտում է սիրիական ճգնաժամի կարգավորմանը. Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սիրիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի իշխանությունները նախկինի պես խոչընդոտում են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը: Նա վստահություն է հայտնել, որ սիրիացի ժողովուրդը կվերականգնի երկիրը:

Գարեգին Բ-ն կոչ է արել միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը՝ Սիրիայում խաղաղության վերականգնման համար եւ որպեսզի հարկադրված իրենց տները լքած հայերը վերադառնան հայրենի օջախները:

Կաթողիկոսը բարձր է գնահատել Հայաստանի եւ Սիրիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, հիշեցնելով, որ 1915-ի հայոց ցեղասպանությունից հետո շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում՝ պահպանելով ազգային մշակույթն ու արժանապատվությունը: Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Սիրիայում հայկական եկեղեցին ահաբեկիչների հարձակմանն է ենթարկվել, բայց երկրի կառավարության վերաբերմունքը, օգնությունն ու աջակցությունը հայ ժողովրդին անկեղծ երախտագիտություն են առաջացնում: