Բավ է պառակտվել
17-09-2014 08:37

Թուրքիան օգնում է Ալ-Քաիդային.Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան.

Երբ ամերիկահայերն իրեց զայրույթն արտահայտեցին անցած գարնանը Քեսաբի ներխուժման հարցում Թուրքիայի ունեցած դերի փաստով, ԱՄՆ-ը միայն իր «մտահոգությունն» արտահայտեց հայերի և մնացյալ քրիստոնեական համայքների ճակատագրի շուրջ: Չնայած հայ համայնքի պնդումներին, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Ալ-Քաիդայի կողմից աջակցվող Ալ Նուսրա խմբավորման զինյալների կողմից Քեսաբի վրա հարձակմանը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակցի գործողությունների գնահատական չտվեց:
Եվ այսօր, երբ կոալիցիայի կազմում Օբամայի վարչակազմը պայքար է մղում Ալ Նուսրայի զինյալների հիման վրա ձևավորված «Իրաքում ևՍիրիայում իսլամական պետություն» (ISIS) խմբավորման դեմ, Թուրքիան ամերիկացիներին մերժում է Incirlink ռազմաօդային բազան օգտագործելու հարցում և հերթական անգամ հրաժարվում ընդդեմ ISIS-ի կոալիցիա կազմելու առաջարկը:
Լոնդոնյան The Telegraph թերթը մեջբերում է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, ով պնդում է, որ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է Ալ-Քաիդայի սիրիական թևին և Սիրիայի տարածք ներխուժելու համար իր սահմաններին է տրամադրում զիինյալներին, հաղորդում է Asbarez.com-ը: