05-03-2014 18:35

«Եվրոպացիները չեն ցանկանում, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին». Մարին Լը Պեն

«Ուկրաինայում տիրող իրավիճակն անհանգստացնում է, քանի որ երկրում կան ծայրահեղականներ ու այն ցանկացած պահի կարող է սրվել»,- նման հայտատրություն է արել Ֆրանսիացի աջ քաղաքական գործիչ, «Ազգային ճակատի» առաջատար Մարին Լը Պենը: Վերջինիս խոսքով՝ «Ուկրաինան բարեկամական երկիր է, ինչպես որ Ռուսաստանը»: Եվ երբ առաջանում է սառը պատերազմի կանխազգացոմ, դա չի կարող չանհանգստացնել:
«Ազգային ճակատի» առաջատարի համոզմամբ՝ ուկրաինական ճգնաժամից կարելի է միայն բանակցությունների միջոցով: Ըստ որում՝ Լը Պենը «հստակորեն հասկացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատասխանատվությունը Եվրամիության վրա է»:
«Եվրամիությունը կրակի վրա յուղ լցրեց՝ մասնակցելով նրան, որ ընդվզումը վերածվեց հեղափոխության: Նրանք ստիպեցին Ուկրաինայի մի մաիսն հավատալ, որ Ուկրաինան կարող է մտնել Եվրամիություն, ինչը լիովին սխել է: Պետք է ասել, որ եվրոպացիները չեն ցանկանում, որ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը: Նրանք չեն ուզում նաև Ալբանիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի անդամակցությունը»,-եզրափակել է նա: