Բավ է պառակտվել
06-06-2014 09:09

Թուրքիան կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ

Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ, այս մասին թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է Rosbalt.ru-ն: Նազարբաևը նաև ընդգծել է Թուրքական խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև որևէ տարաձայնության բացակայությունը: «ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության համար: Օրինակի համար՝ Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միության ասոցացված անդամ», - նշել է Նազարբաևը:
Նա նաև ընդգծել է, որ միությանը անդամակցել մտադիր են Հայաստանը և Ղրղզստանը: