05-07-2014 12:45

Թուրք քաղաքական գործիչն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի հետ սահմանը բացելու հրահանգի մասին տարածված տեղեկություններին արձագանքել է Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը։

Նրա համոզմամբ՝ «Հայաստանի հետ սահմանադուռը բացելը արտաքին ուժերին ուղղված մեսիջ է»։
Նա նշել է, որ նման քայլը կնշանակի, որ «օտարների հետ խաղը շարունակվելու է»։

Նշենք, որ երեկ թուրքական Taraf պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Էրդողանը հանձնարարել է պատրաստվել սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի բացմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն հերքել է լուրն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է բացել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետը: