Բավ է պառակտվել
13-04-2015 07:29

Թուրքիան Ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո կանչել է Վատիկանի դեսպանին

Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Վատիկանի դեսպանին այն բանից հետո, երբ Հռոմի պապը 1915թ-ի իրադարձությունները բնութագրել է «Ցեղասպանություն» եզրույթով: Թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, ով ցանկացել է անհայտ մնալ, հայտարարել է, որ Թուրքիան իր բողոքն է հայտնում պոնտիֆիկի կողմից օգտագործված «Ցեղասպանություն» բառի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ նախօրեին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մատուցել է սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապն օգտագործել է «Ցեղասպանություն» բառը, ինչն էլ լայն արձագանք է գտել միջազգային ԶԼՄ-ներում։