Բավ է պառակտվել
17-02-2015 09:19

Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելուն

Թուրքական ԶԼՄ-ներն անդրադարձել են ՀՀ նախագահի կողմից՝ ԱԺ-ից հայ-թուրքական արձանագրություններ հետ կանչելուն: «Հաբեր3.քոմ» կայքը մասնավորապես գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրած արձանագրությունները»: Մեկ այլ լրատվամիջոց ամբողջությամբ չի հրապարակել նախագահ Սարգսյանի նամակն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Կայքում տեղ են գտել նամակից որոշ մասեր, որոնք ուղեկցվում են մեկնաբանություններով: 
Մասնավորապես, կայքում տեղ է գտել նամակից այն հատվածը, որտեղ ՀՀ նախագահը խոսել է հարաբերություններ հաստատելուն խոչընդոտ հանդիսացած Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին:
Թեմային անդրադարձել են նաև «Հաբերլեր.քոմ» կայքը, ինչպես նաև Եվրանյուզիթուրքերեն բաժինը: Վերջինս հատկապես հիշատակում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի գրառումը Թվիթերի միկրոբլոգում, իսկ որպես ամփոփում, նյութի հեղինակը նշել է, որ նախագահ Սարգսյանի կողմից արձանագրությունները հետ կանչելու քայլն ազդարարում է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ սկսած «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտը: