Բավ է պառակտվել
17-01-2015 13:52

Թուրքական մամուլն անդրադարձել է Էրդողանին ուղղված ՀՀ նախագահի պատասխանին

Թուրքական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքական իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ, ներկայացնելով Հայաստանի նախագահի պատասխանը, մեջբերել են նախագահի միայն այն խոսքերը, թե հայերի մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու։ Մի շարք լրատվամիջոցներ էլ նշել են, որ նախագահ Սարգսյանը շեշտել է, որ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքքալեի պատերազմի 100-ամյակի օր նշելը դիտավորյալ է եւ նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից։