Բավ է պառակտվել
24-01-2015 09:03

Եթե ուզում ենք հաշտվել, վերջ տվեք ժխտողականությանը. Radikal-ը՝ Դավութօղլուին

Թուրքական Radikal պարբերականի  սյունակագիր Ջենգիզ Չանդարն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը Չանաքալեի ճակատամարտի օր նշելու եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի սպանության հետ կապված հայերին ուղղված կոչին։ Թուրք սյունակագիրն իր խոսքը սկսել է. «Եթե Դավութօղլուն ցանկանում է, որ Դինքի մահվան տարելիցին իր հրապարակած ուղերձը անկեղծ ընկալվի, ապա Չանաքալեն նշենք ինչպես ամեն տարի՝ մարտի 18-ին եւ չփորձենք ստվերել ապրիլի 24-ը»։ Ջենգիզ Չանդարն այնուհետ մեջբերում է հայերին ուղղված Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուղերձից տողեր եւ շեշտում, որ իր հայտարարությունով Դավութօղլուն կրկին շարունակում է ժխտողականությունը, քանի որ իր տեքստում նշում է 1915-ի ցավերի մասին, սակայն միեւնույն ժամանակ հայտարարվում է, որ ապրիլի 24-ին Չանաքալեի ճակատարտի 100-ամյակ են նշելու։ «Դավութօղլուն Դինքի սպանության տարելիցի հետ կապված հայերին ուղղված կոչում խոսում է «սկիզբ» դնելու մասին։ Լավ է, սակայն իրկանում լավ կլինի, որ արդեն սկսենք առերեսումը պատմության հետ։ Եւ դրա համար առաջին պայմանը, ինչպես Դավութօղլուն կոչում նշեց. «մեր ցանկությունը բարեկամությունն ու խաղաղությունն է», պետք է հրաժարվել ժխտողականությունից եւ արեւելյան խորամանկությունից»,-ամփոփել է Radikal-ի սյունակագիրը։