06-10-2015 08:40

Թուրքիան հայտարարել է ՌԴ ավիացիայի կողմից օդային տարածքի ևս մեկ խախտման մասին

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը կիրակի օրը՝ վերջին երեք օրվա մեջ արդեն երկրորդ անգամ, խախտել է Թուրքիայի օդային տարածքը:  Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին բացատրությունների համար։ 
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի կողմից: Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի օդային տարածքի խախտման փաստը։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: 
Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Դաշինքի խորհուրդ է հրավիրել, որը դատապարտել է ռուսական ավիացիայի գործողությունները և կոչ է արել դադարեցնել սիրիական ընդդիմության ուղղությամբ օդային հարվածները։ 
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում հարցը կքննարկի ՆԱՏՕ-ն։ Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։