Բավ է պառակտվել
23-02-2015 15:55

Թուրքիան 1մլն դոլար է վճարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ եգիպտական արխիվները ոչնչացնելու համար

Եգիպտական «Ջիհաթ» կուսակցության հիմնադիր Շեյխ Նաբիլ Նաիմը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան 1մլն դոլար է վճարել Եգիպտոսում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ոչնչացման համար: Եգիպտոսի կառավարության նիստի ժամանակ արված այս հայտարարությունից բացի Նաիմը տեղեկացրել է, որ վերոնշյալ փաստաթղթերի ոչնչացման գործում ներառված են եղել նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման որոշ անդամներ: Քաղաքական գործչի կարծիքով Եգիպտոսը նման քայլի համար պարտավոր է պատժել Թուրքիային: Եգիպտոսի այրված արխիվներում պահպանվում էին 1915թ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող էին միջազգային դատարանի առաջ Թուրքիային դժվար կացության մեջ դնել: Հիշեցնենք, որ 2011թ. հունվարին Եգիպտոսի նախկին նախագահ Հյուսնու Մյուբարեքի դեմ Կահիրեի Թահրիր հրապարակում սկսված ցույցերը երկրում մեծ իրարանցում էին առաջացրել: Ստեղծված քաոսի պայմաններում մի շարք պետական շինություններ այրվեցին, այդ թվում` Եգիպտոսի ինստիտուտը, որտեղ պահվում էին Միջին Ասիայի և Միջերկրական ծովի ափամերձ երկրներին վերաբերվող փաստաթղթեր: Վերոհիշյալ ինստիտուտը հրկիզվել էր 2011թ. դեկտեմբերի 17-ին, երբ հրշեջ ծառայության ուշացման պատճառով հնարավոր չէր եղել արագ հրդեհաշիջում կատարել և շենքում պահվող ձեռագրերի ու այլ արխիվային նյութերի մեծ մասը մոխրացել էին: 18-րդ դարում կառուցված Եգիպտոսի ինստիտուտի շենքի վերակառուցման պատասխանատվությունը ստանձնել էր Շարջա Էմիրության (Արաբական Միացյալ էմիրություններ- ԱՄԷ) կառավարիչ շեյխ Էլ Քասիմին, որը 2013թ. «Շարժայի հաղորդակցման գագաթնաժողովին» մասնակցելու համար ԱՄԷ մեկնած Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձամբ էր դիմավորել օդանավակայանում և նրա համար մյուս հյուրերից տարբերվող, առանձնահատուկ ընդունելություն էր կազմակերպել: