16-04-2015 09:14

Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան սպառնալիքներ է հնչեցրել

Թուրքիայի ԱԳՆ-ը Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության հարցով բանաձև ընդունելուց հետո հայտարարություն է տարածել: «Եվրախորհրդարանի կողմից ցուցաբերած 1915 թվականի իրադարձությունների միակողմանի գնահատականը Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վատթարացնելու ներուժ ունի», - նշվածէ հայտարարության մեջ: Թուրքիայի արտգործանախարարությունը մեղադրել է Եվրախորհրդարանը նրանում, որ այն խոչընդոտում է Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը և ձգտում է հերթական անգամ «փոփոխել1915 թվականի իրադարձությունների պատմությունը»: «Այդ ձգտումը 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված բանաձի տեսք է ստացել, որը բառացիորեն կրկնում է հայկական պրոպագանդայի հակաթուրքական կլիշեները: Ընդունելով այս բանաձևը՝ Եվրախորհրդարանը կրկնեց անցյալում գործած իր սխալը, որը անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ և իր լիազորություններից վեր է», - նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Ըստ տվյալ հայտարարության՝ «Թուրքիան լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում այդ բանաձը ընդունած անձանց նկատմամբ»: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանը մի բանաձև է ընդունել է, որում կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և դրանով իսկ աջակցել երկու ժողովուրդների միջև համերաշխության վերականգնմանը: