17-04-2015 14:01

Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը. քաղաքական գործիչ

ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի կասկածում, որ վաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, և երկու պետությունների միջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու հնարավորություն կընձեռվի: Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայում այնպիսի հարցեր են քննարկվում, որոնց մասին մտածելը անգամ 15 տարի առաջ արգելված է եղել, մարդկանց բանտ են նստացրել, իսկ Հրանտ Դինքը պարզապես սպանվել է Հայոց Ցեղասպանության թեման քննարկելու համար: Նրա խոսքով՝ թուրքական հասարակությունը փոխվում է: Բացի այդ գործիչը խորհուրդ է տվել չմոռանալ այն մասին, որ ինչպես սովետական տարիներին էին «լվանում ուղեղները», այնպես էլ Թուրքիայում նույնն էր կատարվում: Նա համոզմունք հայտնեց, որ թուրքական հասարակությունը կգիտակցի դա և կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: