21-11-2016 17:55

Թուրքիան առաջարկում է Հայաստանին բացել սահմանը Ղարաբաղի դիմաց

Թուրքիայի փոխվարչապետը Հայաստանի հետ այդ երկրի սահմանների վերաբացումը պայմանավորել է Ադրբեջանի գրավված տարածքները վերադարձով:

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ սեզոնային նստաշրջանում:

 Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո 1993թ. Անկարայի ու Երևանի միջև քաղաքական հարաբերությունները խզվել են և Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները:

Հայաստանի ու Թուրքիայի միջև տարաձայնության գլխավոր թեման 1915 թվականին Հայոց ցեղասպանության հարցն ու Թուրքիայի կողմից դրա պաշտոնապես ճանաչումն է:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը Երևանի հետ քաղաքական կապերը խզելու մյուս պատճառն է համարվում:

Այս հարցին  անդրադարձել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով նույնպես մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի  62-րդ նստաշրջանին Ստամբուլում:

Նա հայտարարել է, որ ժամանակին Թուրքիան կողմ է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանն Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի դիմաց: «Մենք համապատասխան առաջարկություն են ուղարկել Երեւանին: Ի պատասխան Հայաստանը հրաժարվեց այս երկու հարցերն իրար կապել: Եւ մենք տվեցինք հստակ պատասխան, որ Ադրբեջանը եղբայրական պետություն է: Մենք մեկ ազգ եւ երկու պետություն են: Ադրբեջանի խնդիրը, մեր խնդիրն է», - ասել է Չավուշօղլուն: